Այն, որ առաջիկայում ռոբոտները կկառավարեն տնտեսագիտությունը, ողջ աշխատաշուկան՝ ամեն ուղղությամբ ու մասնագիտությամբ, պարզ է, բայց որ տպագրվել է կենսաբանական ռոբոտ Էլիզի բանաստեղծությունների անդրանիկ գիրքը, որն արդեն Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորների սահմանած «Տարվա լավագույն պոեզիա» մրցանակին է արժանացել, չգիտեի:
Ավելին, նրանք սկսել են նկարել, սիմֆոնիաներ գրել, հարցազրույցներ տալ հանրահայտ եթերներով, և ասում են՝ Դա Վինչին, Մոցարտը, մյուս դասականները պարզապես խամրում են նրանց կողքին:
Շուտով կսկսեն նաև երգել, ասմունքել, պարել, մի խոսքով, արվեստի ու արվեստագետների, շոու բիզնեսի աստղերի հացն էլ կտրեցին:
Գիտնականները հիմա աշխատում են «աշխարհի ամենարդար ռոբոտ» ստեղծելու վրա:
Գուցե Հայկական հա՞րցն էլ երբևէ բախտ վիճակվի նրա օգնությամբ լուծելու, թե չէ՝ բանական կոչվող մարդկանցից ու աշխարհի կառավարիչներից հույս չկա:
Սուսաննա Բաբաջանյան